ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2020 թվականի N 852-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 12 միավոր շարժական գույքը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը։
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը, հաշվառման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով ավելացումը և ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը՝ իրականացնելով ընկերության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մայիսի 30
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
մայիսի 27-ի N 852-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրվող 12 միավոր շարժական գույքի
NN
ը/կ Գույքային համարը Անվանումը Սկզբնական արժեքը (դրամ) Մաշվածությունը Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
1. 566 TOYOTA CAMRY 2.5 GAS
VIN-JTNBF4FK803031739 15 000 000 10 552 441 4 447 559
2. 686 Դյուրակիր համակարգիչ 949 750 949 750 0
3. 688 Դյուրակիր համակարգիչ 949 750 949 750 0
4. 689 Դյուրակիր համակարգիչ 949 750 949 750 0
5. 692 Դյուրակիր համակարգիչ 949 750 949 750 0
6. 693 Դյուրակիր համակարգիչ 949 750 949 750 0
7. 715 Համակարգչային ծրագիր OFF MAC HOME BUSINESS 1PK 201 134 625 114 699 19 926
8. 716 Համակարգչային ծրագիր OFF MAC HOME BUSINESS 1PK 201 134 625 114 699 19 926
9. 717 Համակարգչային ծրագիր OFF MAC HOME BUSINESS 1PK 201 134 625 114 699 19 926
10. 718 Համակարգչային ծրագիր OFF MAC HOME BUSINESS 1PK 201 134 625 114 699 19 926
11. 719 Համակարգչային ծրագիր OFF MAC HOME BUSINESS 1PK 201 134 625 114 699 19 926
12. 830 HP LASERJET PRO 500 MFP 790 020 96 119 693 901
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան