Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Անցումային դրույթներ

1. Մինչև սույն օրենքի 1-ին հոդվածում նշված ցանկի սահմանումը սույն օրենքի կարգավորումները, ի լրումն բոլոր մետաղական օգտակար հանածո արդյունահանելու թույլտվություն ունեցող ընկերությունների, տարածվում են նաև «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ», «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ», «ՀՐԱԶԴԱՆ ՑԵՄԵՆՏ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ», «ՀՐԱԶԴԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀՐԱԶՋԷԿ)», «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ», «ԳԱՋԵԳՈՐԾ», «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ», «ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ» և «ԳԱՋ» փակ բաժնետիրական ընկերությունների, «ԱՐՄԵՆԻԱՆ ՄՈԼԻԲԴԵՆ ՓՐՈԴԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ», «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» և «ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ» բաց բաժնետիրական ընկերությունների բնապահպանական հարկերի վրա:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները Կառավարությունը սահմանում է վեցամսյա ժամկետում.

2) սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը Կառավարությունը սահմանում է վեցամսյա ժամկետում.

3) սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հաշվետվության ձևը տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը հաստատում է եռամսյա ժամկետում:

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2020 թ. հունիսի 5

Երևան

ՀՕ-278-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։