Հոդված 1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-188 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝
Հոդված 1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-188 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝
1) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների, ինչպես նաև շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանվող այլ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարվում են և առանձին տողով արտացոլվում այն համայնքի բյուջեում, որի տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմինը սույն պարբերության մեջ նշված այլ ընկերությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչների հիման վրա:».
2) երկրորդ պարբերությունը երկրորդ նախադասությունից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մասհանումների չափերը որոշվում են՝ ելնելով սույն հոդվածում նշված համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ, երրորդ և չորրորդ տարիների արդյունքներով պետական բյուջե փաստացի վճարված (2018 թվականի և հետագա տարիների համար՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներով հաշվարկված) բնապահպանական հարկի հանրագումարից՝ պակասեցնելով այն բյուջետային տարվան նախորդող առաջին երկու տարիների կտրվածքով՝ սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան համայնքներին կատարված մասհանումների չափով: Համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմումը և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկումն իրականացնում է շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»: