Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 22 ԱՊՐԻԼԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 25-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

22 ապրիլի 2020 թվականի

ք. Երևան թիվ 25-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 4-ի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 51-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու մասին 2020 թվականի ապրիլի 3-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.

1. Բավարարել «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել ՀՀ Լոռու, Տավուշի և Վայոց ձորի մարզերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա:

2. Սահմանել պարտադիր հեռարձակման ենթակա հեռուստածրագրերի ցանկը` համաձայն Հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ Տ. Հակոբյան

Հավելված

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի 2020 թվականի

ապրիլի 22-ի թիվ 25-Ա որոշման

1. «Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք»

(«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ)

2. «Շողակաթ»

(«ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ):

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։