Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2025-08-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 13. ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

գործել է մինչև 2025-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 13. ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

1. Գրավատնային գործունեության լիցենզավորումն իրականացնում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան:

2. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`

ա) հայտը և դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

բ) սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում.

բ.1) հայտատուի 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, և այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ, կամ ղեկավարն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն.

գ) հայտատուն ունի հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություն.

դ) սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վարկավորման ընդհանուր պայմանները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ դրանցում ներառված են պայմաններ, որոնք կարող են վարկառուներին վնաս պատճառել.

ե) օրենքով սահմանված այլ դեպքերում:

3. Լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին լիազոր մարմնի որոշումը դրա կայացման հիմքերի հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում կամ փոստով ուղարկվում է հայտատուին:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերի բացակայության դեպքում լիազոր մարմինը որոշում է ընդունում բավարարել լիցենզիա ստանալու հայտը և այդ որոշումը եռօրյա ժամկետում տրամադրում կամ փոստով ուղարկում է հայտատուին:

5. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների` վրիպումների, ոչ իրավաբանական բնույթի անճշտությունների, նման այլ բացթողումների առկայության դեպքում լիազոր մարմինը որոշում է ընդունում բավարարել լիցենզիա ստանալու հայտը վերապահումով, որ հայտատուն մեկամսյա ժամկետում կվերացնի նկատված թերությունները: Լիազոր մարմինը լիցենզիա ստանալու հայտը վերապահումով բավարարելու մասին որոշումը եռօրյա ժամկետում տրամադրում կամ փոստով ուղարկում է հայտատուին:

6. Լիցենզիա ստանալու հայտը բավարարելու որոշում ընդունելու դեպքում լիցենզիան հայտատուին է տրամադրվում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարումը կատարելուց և վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

7. Եթե սույն հոդվածի 5-րդ մասում նշված թերությունները վերացնելու մասին տեղեկությունները կամ լիցենզիա ստանալու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարման անդորրագիրը լիազոր մարմին են ներկայացվում սահմանված ժամկետից ուշ, ապա լիազոր մարմինը, որպես լիցենզիան հանձնելու պայման, հայտատուից հայտարարագիր է պահանջում այն մասին, որ անցած ժամանակահատվածում լիցենզիա ստանալու հայտին կից փաստաթղթերը չեն կորցրել իրենց իրավական ուժը` սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության իմաստով:

8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասում նշված հայտարարագիրը չի ներկայացվում կամ հայտատուն հայտնում է, որ հայտին կից փաստաթղթերից որևէ մեկը կորցրել է իրավական ուժը` սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջները բավարարելու իմաստով, ապա լիցենզիայի տրման մասին լիազոր մարմնի որոշումը համարվում է չեղյալ, եթե միաժամանակ հայտատուն չի ներկայացնում այնպիսի փաստաթղթեր, որոնք կապահովեն սույն հոդվածի 4-րդ մասի պայմանը:

9. Լիցենզիայի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

10. Լիցենզիան տրվում է անժամկետ:

11. Լիցենզիան չի կարող գրավադրվել կամ օտարվել: Իրավաբանական անձի առանձնացման դեպքում լիցենզիան պահպանում է լիցենզիա ստացած անձը, իսկ անձի բաժանման դեպքում ստեղծված անձինք կարող են օրենքով սահմանված կարգով դիմել նոր լիցենզիա ստանալու համար:

12. Լիազոր մարմինը վարում է տրամադրված լիցենզիաների գրանցամատյան:

(13-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-246-Ն, լրաց. 28.06.19 ՀՕ-110-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-211-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։