Հոդված 15. ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ
Հոդված 15. ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ
1. Գրավատնային գործունեություն իրականացնող անձինք լիազոր մարմին են ներկայացնում`
ա) վարկային միջոցների ընդհանուր ծավալի, տեղաբաշխված վարկերի, գրավի առարկաների և ի պահ ընդունած գույքի գնահատված արժեքի, ներգրավված միջոցների` յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ մնացորդի մասին ամսական հաշվետվություն` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը.
բ) տեղաբաշխված վարկերի և այլ ակտիվների, սեփական ու ներգրավված միջոցների, պարտավորությունների, ինչպես նաև գրավի առարկաների մասին եռամսյակային հաշվետվություն` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը.
գ) հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններ ներկայացվող իրենց տարեկան ֆինանսական հաշվետվություններ և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացություն` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը:
2. Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան ներկայացվող ամսական և եռամսյակային հաշվետվությունների ձևերը և լրացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
3. Հրապարակում է սույն հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետով սահմանված հաշվետվությունները առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում:
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունները լիազոր մարմին են ներկայացվում ուղեկցող նամակով:
5. Հաշվետվությունը լիազորված մարմին ներկայացված է համարվում սույն հոդվածի 3-րդ մասում նշված փաստաթուղթը լիազորված մարմնի փաստաթղթերի մուտքագրման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից մուտքագրման պահից, իսկ այդ փաստաթուղթը լիազորված մարմնին փոստով ուղարկելու դեպքում` փոստային համապատասխան ծառայության կողմից մուտքագրման օրը:
(15-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-82-Ն)