Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2025-08-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 6. ԳՐԱՎԱՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

գործել է մինչև 2025-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 6. ԳՐԱՎԱՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Գրավատան վարկային միջոցների աղբյուր են համարվում սեփական միջոցները, մասնակիցներից ներգրավված փոխառությունները, բանկերից և այլ կազմակերպություններից ստացված վարկերն ու փոխառությունները:

Գրավատունը`

ա) գրավատնային գործունեություն է իրականացնում միայն լիցենզիայում նշված տարածքում (հասցեում), ընդ որում, գրավատան կողմից այլ տարածքներում գրավատնային գործունեություն իրականացնելը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում.

բ) փոքրածավալ իրեր հանդիսացող գրավադրված (ի պահ հանձնված) գույքը պահպանում է գրավատան տարածքում գտնվող երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված սենյակի չհրկիզվող պահարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում` վերջինիս հետ կնքված պայմանագրի համաձայն.

գ) մեծածավալ իրեր հանդիսացող գրավադրված (ի պահ հանձնված) գույքը պահպանում է սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված տարածքում, որը պետք է համապատասխանի սույն մասի «ե» ենթակետի պահանջներին.

դ) իրականացնում է գրավ ընդունած շարժական գույքի, ինչպես նաև ի պահ հանձնված գույքի ապահովագրություն բնական աղետներից, հրդեհից, կողոպուտից, գողությունից և ավազակային հարձակումից` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերությունում.

ե) ապահովում է գրավատան տարածքի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով.

զ) իր տարածքը պաշտպանելու նպատակով աշխատանքային ժամերին իրականացնում է պահպանության ծառայություն, որի աշխատակիցները նկատելիորեն տարբերվում են իրենց միասնական համազգեստով: Օրենքով սահմանված կարգով նրանք կարող են ստանալ զենք կրելու իրավունք.

է) լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան տուրքի գումարը` մինչև այդ ժամկետի սկիզբը.

ը) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բանկերից և այլ կազմակերպություններից ստացված վարկերի և փոխառությունների, մասնակիցներից ներգրավված փոխառությունների և դրանց մուտքը հաստատող փաստաթղթերի, սույն հոդվածի 2-րդ մասի «դ» ենթակետով սահմանված ապահովագրական պայմանագրերի, դրանցում կատարված փոփոխությունների և լրացումների մասին տեղեկացնում է լիազոր մարմնին` համապատասխան պայմանագրերը կնքելուց կամ դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարելուց հետո` 15 օրվա ընթացքում, գրավոր ձևով` կցելով պայմանագրի կամ դրանում փոփոխությունների (լրացումների) պատճենը.

ը.1) չպետք է ունենա դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն (եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ) ունեցող 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակից կամ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն ունեցող ղեկավար.

թ) կանոնադրությունում տեղի ունեցած փոփոխությունների մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին, այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում` կցելով փոփոխության պատճենը:

(6-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-82-Ն, 28.06.19 ՀՕ-110-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-211-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։