ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2020 թվականի N 308-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 144-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին» N 144-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման 1-ին կետում «4,702 կգ ընդհանուր քաշով» բառերը փոխարինել «7,080 կգ ընդհանուր քաշով» բառերով:
2) բեռի ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. հունիսի 8
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
հունիսի 8-ի N 308-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
N Անվանումը Ընդհանուր քաշը
1 Աթոռներ 7080 կգ
2 Գրասեղաններ
3 Պարզ /հասարակ/ դպրոցական գրասեղաններ
4 Կրկնակի դպրոցական գրասեղաններ
5 Սեղաններ
6 Կրթության համար նախատեսված մուլտիմեդիա էկրան
7 Բժշկական սեղան
8 Բժշկական մահճակալ
9 Ներքնակներ
10 Շարժական բազկաթոռ /պտտվող/
11 Առօրյա օգտագործման հեծանիվներ
12 Գրադարակներ /գրքերի տուփեր/
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան