Անցնել բովանդակությանը

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-06-11-ից մինչև 2020-08-18։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-08-18Բացել ARLIS-ում

Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունիսի, 2020 թվական N 129-Ն

ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ`

1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման հավելված N 17-ի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«2․ Այդ նպատակով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն Ոստիկանությանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացնում նախորդ օրն արձանագրված մահերի վերաբերյալ տվյալները։

Ոստիկանությունը և մարզպետարանը/տեղական ինքնակառավարման մարմինը համատեղ ջանքերով պարզում են հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու ժամը՝ իրենց աշխատակիցների ներկայությունն ապահովելու նպատակով։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Տ. ԱՎԻՆՅԱՆ

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 11-ին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։