Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 840-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2020 թվականի N 697-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 840-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 840-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ջ. Գևորգյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Ա. Բաղդասարյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. հունիսի 12

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

հունիսի 12-ի N 697-Ա որոշման

«Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թվականի

hունիսի 27-ի N 840-Ա որոշման

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Ս. Խանդանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Տ. Գաբրիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ի. Ղափլանյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Գ. Սարգսյան - ՀՀ Արարատի մարզպետ

Գ. Մամիկոնյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական

Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ

Լ. Գրիգորյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։