Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՅԲ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ «ԱՅԲ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ» ՀԻՆԱԴՐԱՄԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2020 թվականի N 330-Ա

«ԱՅԲ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ «ԱՅԲ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ» ՀԻՆԱԴՐԱՄԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,747,101,018.91 դրամ ընդհանուր արժողությամբ «Նվիրաբերություն «Այբ կրթական հանգույց» հինադրամին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի (ՀՎՀՀ` 00873862) հետ 2020 թվականի ապրիլի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գույքի անհատույց փոխանցում սեփականության իրավունքով՝ 1,747,101,018.91 դրամի չափով, առանց ավելացված արժեքի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Այբ» կրթական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին

:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. հունիսի 12

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 12-ի N 330-Ա որոշման

«ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ «ԱՅԲ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ» ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը Ծրագրի հիմնական նպատակն է, ի կատարումն ՀՀ կառավարությանն առընթեր բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի` 03.10.2014 թ. N Մ-1004-Ա որոշման, «Այբ կրթական հանգույց» հիմնադրամին` որպես սեփականություն հանձնել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Այբ» դպրոցի «Գ» մասնաշենքի կառուցում» ծրագրի կատարման ընթացքում կատարված շինարարական աշխատանքների արժեքը, ձեռքբերված գույքն ու նյութերը:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ծրագրի բարեգործական որակման նպատակը Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելն է:

3. Բարեգործը «Այբ» կրթական հիմնադրամին նվիրաբերված միջոցների հաշվին (աջակիցների ցանկը ներկայացված է «Այբ» կրթական հիմնադրամի կայք էջի «Մեր աջակիցները» բաժնում` https://foundation.ayb.am/hy/supporters)

4. Ծրագիրը կատարողը «Այբ» կրթական հիմնադրամը (ՀՎՀՀ 01558429, Հասցե` ք. Երևան 0037, Ազատության 1/21-1)

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 11/11 հասցեում տեղակայված «Այբ» դպրոցի «Գ» մասնաշենքի կառուցում»-ն է, կրթություն:

6. Ծրագրի բյուջեն Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1,747,101,018.91 (մեկ միլիարդ յոթ հարյուր քառասունյոթ միլիոն մեկ հարյուր մեկ հազար տասնութ) դրամ և 91 լումա:

7. Բարեգործություն ստացողը Բարեգործություն ստացողը Երևանում տեղակայված ոչ պետական «Այբ կրթական հանգույց» հիմնադրամն է: Այն հանդիսանում է Թբիլիսյան խճուղի 11/11 հասցեով գտնվող հողամասի և շինությունների սեփականատերը, ինչպես նաև լինելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից որպես դպրոց լիցենզավորված կազմակերպություն և բուն հանրակրթական գործունեություն իրականացնող, հանդիսանում է գույքի մասով բարեգործություն ստացողը:

8. Ծրագրի իրականացման տևողությունը 28.05.2020 թ.-ից մինչև 29.06.2020 թ:

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագիրը նախատեսում է «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի միջև 2020 թ. ապրիլի 28-ին կնքված նվիրաբերության պայմանագրի համաձայն` «Այբ» կրթական հիմնադրամի բարերարների միջոցներով իրականացված շինարարական աշխատանքների արժեքի և ձեռք բերված գույքի ու նյութերի փոխանցում «Այբ կրթական հանգույց» հիմնադրամին` որպես սեփականություն:

Միջոցառումների ծախսերը կկազմեն 1,747,101,018.91 (մեկ միլիարդ յոթ հարյուր քառասունյոթ միլիոն մեկ հարյուր մեկ հազար տասնութ) դրամ և 91 լումա, որից.

1. 91,245,521.29 (իննսունմեկ միլիոն երկու հարյուր քառասունհինգ հազար հինգ հարյուր քսանմեկ) դրամի և 29 լումայի մասով նախկինում հարկային արտոնություն չի ստացվել,

2. 1,655,855,497.62 (մեկ միլիարդ վեց հարյուր հիսունհինգ միլիոն ութ հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր իննսունյոթ) դրամ և 62 լումայի մասով նախկինում հարկային արտոնություն ստացվել է:

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ծրագրի իրականացումը ենթադրում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացված շինարարական աշխատանքների արժեքի և ձեռք բերված գույքի ու նյութերի հանձնում «Այբ կրթական հանգույց» հիմնադրամին` որպես սեփականություն:

Ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքը կազմում է 1,747,101,018.91 (մեկ միլիարդ յոթ հարյուր քառասունյոթ միլիոն մեկ հարյուր մեկ հազար տասնութ) դրամ և 91 լումա, որից.

1. 91,245,521.29 (իննսունմեկ միլիոն երկու հարյուր քառասունհինգ հազար հինգ հարյուր քսանմեկ) դրամի և 29 լումայի մասով նախկինում հարկային արտոնություն չի ստացվել,

2. 1,655,855,497.62 (մեկ միլիարդ վեց հարյուր հիսունհինգ միլիոն ութ հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր իննսունյոթ) դրամ և 62 լումայի մասով նախկինում հարկային արտոնություն ստացվել է:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Համագործակցություն չի նախատեսվում:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը «Այբ»-ը կրթական հիմնադրամ է` ոչ առևտրային կազմակերպություն, իր գործունեությամբ հաշվետու է Հոգաբարձուների խորհրդին ու վերահսկվում է նրա կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։