ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2020 թվականի N 546-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. «Թեղուտ Մայնինգ» ՓԲ ընկերության պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցի ուսումնասիրության նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) կազմակերպել աշխատանքային խմբի աշխատանքները.
2) երկշաբաթյա պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մայիսի 8
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2020 թ․-ի
մայիսի 8-ի N 546-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
«ԹԵՂՈՒՏ ՄԱՅՆԻՆԳ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊՈՉԱՄԲԱՐԻ ՊԱՏՎԱՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԳԵՈՏԵԽՄԻՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Շախբազյան - ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)
Ս. Պետրոսյան - ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության պետ
Մ. Մուրադյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շրջակա միջավայրի և տեխնիկական անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար
Ա. Ավագյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության ընդերքի պահպանության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ
Ս. Մարգարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութան «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)
Կ. Կարապետյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության տեխնածին վթարների բաժնի պետ, փ/ծ գնդապետ
Ս. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության պետ
Գ. Թորոսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականության մշակման բաժնի գլխավոր մասնագետ
Ռ. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲ ընկերության ջրամբարների պատասխանատու (համաձայնությամբ)
Ա. Հովսեփյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության գիտատեխնիկական քաղաքականության բաժնի պետ
Ա. Բարսեղյան - ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ
Ա. Անտոնյան - ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ
Հ. Փալանջյան - «ՀայՀիդրոԷներգաՆախագիծ» ՓԲ ընկերության տեխնիկական տնօրեն, հիդրոտեխնիկ (համաձայնությամբ)
Ս. Զումայան - «ՀայՀիդրոԷներգաՆախագիծ» ՓԲ ընկերության գլխավոր հիդրոերկրաբան (համաձայնությամբ)
Գ. Գաբրիելյան - «ՀայՀիդրոԷներգաՆախագիծ» ՓԲ ընկերության հիդրոտեխնիկ (համաձայնությամբ)
Հ. Մկրտչյան - «ՀայՀիդրոԷներգաՆախագիծ» ՓԲ ընկերության հիդրոերկրաբան (համաձայնությամբ)
(հավելվածը լրաց. 27.05.20 N 636-Ա, փոփ. 15.06.20 N 669-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան