ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2020 թվականի N 998-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 886-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 686-րդ ու 688-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 568-Ն որոշման 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին» բառերը փոխել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին» բառերով:
2. «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Արաքս, Դանիել Բեկ-Փիրումյան փողոց, N 1 շենք, վկայականի N 2658342, 295763.0 դրամ և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան հողամասի N 2681941, 2681942, 268144 վկայականներ, 10293.1 դրամ արժողությամբ) ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը (ամրացված գույքի կազմի վերաբերյալ ցանկը՝ համաձայն հավելվածի) հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ՝ սահմանված կարգով կնքել 2-րդ կետով հանձնված անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման պայմանագիր` դրանում սահմանելով, որ սույն կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 886-Ն որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22-րդ կետով.
«22. Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան»:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունիսի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
հունիսի 18-ի N 998-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻ
Վկայական N 2681941
Հողամաս 1,1541 հա.
Վկայական N 2658342
Հողամաս 30,9 հա
Շենքի տվյալները, մակերեսը 7145,7 քառ. մ
Հուշապատ՝ դեկորատիվ 57 գծմ
Զանգակատուն 99.0
Հուշարձան արծիվներ 5 հատ
Հուշարձան ցուլեր 2 հատ
Առևտրի կետեր 43,5
Կաթսայատուն 64.3
Ճաշարան 15,5
Պահակատուն 46.5
Վառելանյութի պահեստ 19.5
Կիսակառույց -
Խորքային հոր 11.6
Ջրամբար 100.0
Պոմպակայան 6,0
Սանհանգույց 127.3
Փայտյա տնակ -
Հուշարձան -
Վկայական N 2681942
Հողամաս 5,4593 հա
Շենքի տվյալները
1 շենք 92,6 / 145,3 քառ. մ և 2-րդ շենք 136,2/ 189,2 քառ. մ
Ջրավազան 46,0
Շատրվանով ջրավազան 200.0
Էլ. ենթակայան 22,1
Պահեստ 44,3
Պոմպակայան 20.5
Ծածկած զուգարան 77.2 24,6
Պարիսպ 25,4
Վկայական N 2681944
Հողամաս 1,5353 հա
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան