«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2005 թվականի N 1338-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 299 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 299 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված ապրանքների ցանկում`
ա) « 0201-0204 միս և մսամթերք կգ եռամսյակային
»
տողը փոխարինել հետևյալ 2 տողով`
« 1601 երշիկեղեն կգ եռամսյակային
1601 0099 նրբերշիկ և սարդելկա կգ եռամսյակային
»,
բ) « 0401-0406 կաթ և կաթնամթերք կգ եռամսյակային
»
տողը փոխարինել հետևյալ 4 տողով`
« 0401 կաթ կգ եռամսյակային
0405 կարագ և այլ կաթնային յուղեր կգ եռամսյակային
0406 պանիր կգ եռամսյակային
210500 պաղպաղակ կգ եռամսյակային
»,
գ) «
2201-2202 զովացուցիչ ըմպելիք լ եռամսյակային
»
տողը փոխարինել հետևյալ 2 տողով`
« 2201 հանքային ջրեր լ եռամսյակային
2202 զովացուցիչ ըմպելիք լ եռամսյակային
»,
դ) « 2208 օղի և օղու-լիկյորի արտադրանք լ ամսական
»
տողից հետո լրացնել հետևյալ նոր տողով`
« 2208 60 օղի լ ամսական
»,
ե) « 2402 20 ծխախոտ հատ ամսական
»
տողից հետո լրացնել հետևյալ նոր տողով`
« 2402 2090 ծխախոտ ֆիլտրով հատ ամսական
»,
զ) « 2516 տուֆ մ.3 եռամսյակային
»
տողից հետո լրացնել հետևյալ նոր տողերով`
« 2517 խճաքար մ.3 եռամսյակային
2520 գաջ տոննա եռամսյակային
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. օգոստոսի 26
Երևան