ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2020 թվականի N 1021-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1293-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 1293-Լ որոշման՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման 2020 թվականի տարեկան ծրագրի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունիսի 22
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
հունիսի 18-ի N 1021-Լ որոշման
«Հավելված
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման,
պահպանման, վերարտադրման,
բնականոն զարգացման և օգտագործման
2020 թվականի տարեկան ծրագրի
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՈՐԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
NN
ը/կ Ձկան տեսակը Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը (տոննա) Ձկնորսության համար թույլատրելի քաշը միավորի համար (գրամ) Ձվադրման ժամանակահատվածը
1. Սիգ 200 500 գրամից ոչ պակաս դեկտեմբեր-հունվար
2. 2020 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։
Ընդհանուր պահանջներ
3. Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։
4. Սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):
5. Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։
6. Արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը սույն հավելվածի 1-ին կետերով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ։
7. Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով։
8. Արդյունագործական որս իրականացնելու նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքը պետք է իրականացվեն ստորև նշված տեղամասերից (կից քարտեզ-սխեմա).
Մուտքի կետի համար «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր Մասնաճյուղի տեղամաս Տեղադիրք Աշխարհագրական կոորդինատներ
ՓՈՔՐ ՍԵՎԱՆ
1) Արտանիշ Դրախտիկ տեղամաս Սևան-Ճամբարակ, մայրուղու 26 կմ, մայրուղուց մինչև լիճ` 400 մ 40.032'33.03"C 45.012'32.13"B
2) Սևան, Ախթամարի տեղամաս Սևան-Ճամբարակ, մայրուղու 14 կմ, մայրուղուց մինչև լիճ` 55 մ 40.035'47.62"C 45.05'43.67"B
3) Սևան Ախթամարի տեղամաս Սևան-Ճամբարակ, մայրուղու 1.1 կմ, մայրուղուց մինչև լիճ` 1 կմ 40.036'13.39"C 44.058'14.56"B
4) Սևան Ախթամարի տեղամաս Թերակղզու հյուսիսային ափ, մայրուղուց մինչև լիճ` 800 մ 40.034'056"C 45.00'29.42"B
5) Սևան Սևանի տեղամաս Սևան-Վարդենիս, մայրուղու 10 կմ, մայրուղուց մինչև լիճ` 600 մ 40.030'47.75"C 45.01'43.74"B
6) Նորատուս Այրիվանի տեղամաս Սևան-Վարդենիս մայրուղու 21 կմ, մայրուղուց մինչև լիճ` 450 մ 40.026'44.90"C 45.06'46.04"B
7) Նորատուս Նորատուսի տեղամաս Նորատուսի հրվանդան, մայրուղուց մինչև լիճ` 10 կմ 40.025'52.38"C 45.012'58.08"B
ՄԵԾ ՍԵՎԱՆ
8) Նորատուս Նորատուսի տեղամաս Սևան-Վարդենիս մայրուղու 38.1 կմ, մայրուղուց մինչև լիճ` 500 մ 40.019'45.17"C 45.013'4.32"B
9) Նորատուս Նորատուսի տեղամաս Սևան-Վարդենիս մայրուղու 47 կմ, մայրուղուց մինչև լիճ` 2 կմ 40.014'53.32"C 45.013'14.10"B
10) Մարտունի Երանոսի տեղամաս Սևան-Վարդենիս մայրուղու 52 կմ, մայրուղուց մինչև լիճ` 2 կմ 40.012'46.89"C 45.014'4.18"B
11) Վարդենիկ Վարդենիկի տեղամաս Սևան-Վարդենիս մայրուղու 61 կմ, մայրուղուց մինչև լիճ` 2.5 կմ 40.010'17.19"C 45.017'4.04"B
12) Վարդենիկ Վարդենիկի տեղամաս Սևան-Վարդենիս մայրուղու 69 կմ, մայրուղուց մինչև լիճ` 1.0 կմ 40.09'10.20"C 45.022'30.12"B
13) Վարդենիկ Ծովինարի տեղամաս Սևան-Վարդենիս մայրուղու 80 կմ, մայրուղուց մինչև լիճ` 50 մ 40.09'37.59"C 45.029'44.64"B
14) Վարդենիս Վարդենիս տեղամաս Սևան-Վարդենիս մայրուղու 91 կմ, մայրուղուց մինչև լիճ` 20 մ 40.011'29.75"C 45.037'20.86"B
15) Վարդենիս Արեգունի տեղամաս Մայրուղու և գյուղի ճանապարհի խաչմերուկից դեպի լիճ` 1.8 կմ 40.019'24.02"C 45.035'41.09"B
16) Արևիկ Փամբակ տեղամաս Մայրուղու և գյուղի ճանապարհի խաչմերուկից դեպի լիճ` 400 մ 40.022'2.55"C 45.031'56.85"B
17) Արտանիշ Արտանիշի տեղամաս Մայրուղու և գյուղի ճանապարհի խաչմերուկից դեպի լիճ` 300 մ 40.0027'21.93"C 45.025'9.35"B
9. Արգելվում է ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով Սևանա լիճ մուտք և ելք գործել լողամիջոցների համար սահմանված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից։
10. Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան
Քարտեզ-սխեմա
»: