Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 924-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2020 թվականի N 1005-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 924-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի «Գույքի նվիրատվությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» N 924-Ա որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին ենթակետում «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը» բառերով.

2) 2-րդ և 3-րդ ենթակետերում «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. հունիսի 19

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։