Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1‑Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հունիսի 2020 թվականի N 302-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1‑Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված տեսանկարահանման սարքավորումները և դրանց համակցվող բաղադրիչները (6 տեղ, 26.10 կգ քաշով, 7,513.5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 153,000.03 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 68-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

(1-ին կետը փոփ. 22.06.20 N 339-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. հունիսի 5

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։