Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.4-րդ մասերով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.4-րդ մասերով.

«1.1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեի դեպքում քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուտքերը սառեցվում են մինչև հանրաքվեի վերսկսումը: «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերի դիմումների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս հիմնադրամից վճարումներ կատարել մինչև հանրաքվեի կասեցումը կատարված գործարքների համար: Հանրաքվեի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց հիմնադրամներում մնացած միջոցները:

Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված և վերսկսված հանրաքվեի «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության հիմնադրամների հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 150 000-ապատիկը: Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված և վերսկսված հանրաքվեի հիմնադրամների հաշվին կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կամ կուսակցությունների դաշինքների մուծումների ընդհանուր չափը քարոզչության հիմնադրամ յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկը:

1.2. Եթե մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի կողմից հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած է ճանաչվել, ապա Ազգային ժողովի կողմից համապատասխան որոշման ուժի մեջ մտնելուց հետո` 10 օրվա ընթացքում, «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերն իրավունք ունեն կատարելու իրենց պայմանագրային պարտավորությունները: «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերն իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու նպատակով իրավունք ունեն համալրելու հիմնադրամները սույն օրենքով սահմանված կարգով, բայց ոչ ավելի, քան նախատեսված է չկատարված պայմանագրային պարտավորություններով։

1․3. Մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի կողմից հանրաքվեի դնելու մասին որոշումն ուժը կորցրած ճանաչվելուց հետո՝ տասնմեկերորդ օրը, հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են։ Հիմնադրամներում մնացած միջոցները քարոզչության կողմերն անկանխիկ եղանակով կարող են օգտագործել բարեգործական նպատակներով՝ մեկամսյա ժամկետում։ Հիմնադրամներում մնացած միջոցները չօգտագործելու դեպքում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե։

1․4. Մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի կողմից հանրաքվեի դնելու մասին որոշման ուժը կորցրած ճանաչվելու դեպքում ընտրական հանձնաժողովներն ու իրավասու մարմինները, ըստ անհրաժեշտության, ուժը կորցրած են ճանաչում ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեի կազմակերպման նպատակով ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերը։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։