Հոդված 5. ․ Օրենքի 135-րդ հոդվածում՝
Հոդված 5․ Օրենքի 135-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․ Եթե Կանոնակարգով այլ բան նախատեսված չէ, ապա պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերը պարտադիր քննարկման ենթակա են Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում կամ կարող են Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում քննարկվել հետևյալ դեպքերում․
1) թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո, եթե թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասություն ունեն երկու կամ ավելի թվով մարմիններ, և առնվազն մեկ թեկնածու առաջադրվել է․
2) թեկնածուի առաջադրումից հետո, եթե թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասություն ունի մեկ մարմին:»։