Հոդված 14. ․ Օրենքի 145-րդ հոդվածում՝
Հոդված 14․ Օրենքի 145-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց և առնվազն մեկ թեկնածու առաջադրվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի առաջիկա հերթական նիստում կամ կարող է քննարկվել հանձնաժողովի արտահերթ նիստում: Իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի մեկ թեկնածու: Հարցի քննարկման ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը:»․
2) 6-րդ մասի՝
ա․ «Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի թեկնածու:» նախադասությունը հանել,
բ․երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Եթե սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին թեկնածու չի առաջարկում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:»․
3) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․
4) 8-րդ մասի՝
ա․ «հարցը» բառը փոխարինել «հարցն Ազգային ժողովի նիստում» բառերով,
բ․ «, թեկնածուի առաջարկման օրվան հաջորդող Ազգային ժողովի հերթական նիստերում» բառերը հանել։