Անցնել բովանդակությանը

Հոդված 4. ․ Օրենքի 134-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4․ Օրենքի 134-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Թեկնածուների առաջադրման փաստաթղթերն Ազգային ժողովի նախագահին, իսկ Կանոնակարգով նախատեսված դեպքերում իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին են ներկայացվում Աշխատակազմի միջոցով:»․

2) 2-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը․

3) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․«Աշխատակազմը իրավասու անձի պահանջով նրան տրամադրում է թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:»․

4) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7. Եթե թեկնածուի առաջադրման փաստաթղթերը Սահմանադրության կամ օրենքի պահանջներին՝

1) համապատասխանում են, ապա դրանք ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալը, Աշխատակազմը գրանցում և Ազգային ժողովի նախագահին, իսկ Կանոնակարգի 145-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին է տրամադրում թեկնածուի անձնական գործը.

2) չեն համապատասխանում, ապա դրանք ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալը, Աշխատակազմն իրավասու անձին տեղեկացնում է այդ մասին՝ առաջարկելով մինչև թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալն ուղղել փաստաթղթերում առկա ձևական սխալները, իսկ փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում համալրել այդ ցանկը: Եթե սահմանված ժամկետում թեկնածուի առաջադրման փաստաթղթերը Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չեն համապատասխանեցվում, ապա Աշխատակազմն անհապաղ այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, իսկ Կանոնակարգի 145-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին:»․

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով․

«8. Թեկնածուների անձնական գործերն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Կանոնակարգի 136-138-րդ և 141-144-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում՝ Ազգային ժողովի նախագահը, իսկ Կանոնակարգի 145-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը հանդես են գալիս թեկնածուների առաջադրման մասին հայտարարությամբ։»․

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով․

«9. Թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչև Ազգային ժողովի նիստում տվյալ պաշտոնում ընտրության հարցի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթների ավարտը:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։