«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2005 թվականի N 1349-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 30-ի N 692 և 2005 թվականի մարտի 24-ի N 443-Ն որոշումներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Համալիր փորձաքննությունն անցկացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի մայիսի 18-ի N 326-Ա որոշմամբ Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի վերջնական եզրակացության հիման վրա:
3. Միջգերատեսչական հանձնաժողովին` երկամսյա ժամկետում ավարտել համալիր փորձաքննության աշխատանքները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. օգոստոսի 29
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 25-ի N 1349-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Արշակյան - «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն (հանձնաժողովի նախագահ)
Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Է. Կարապետյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ներդրումների և շինարարական ծրագրերի վարչության պետ
Ս. Ազարյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ
Բ. Ղազարյան - ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն
Ա. Լալայանց - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ
Հ. Խաչատրյան - Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի
խորհրդական
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան