Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՍՅՈՒՆԻՔԻ, ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2020 թվականի N 738-Ա

ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՍՅՈՒՆԻՔԻ, ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2020 թվականի հունիսի 25-26-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի (քաղաք՝ Գավառ) և Հայաստանի Հանրապետության Սյունիքի (քաղաք՝ Գորիս) մարզեր, իսկ հունիսի 29-30-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի (քաղաք՝ Իջևան) և Հայաստանի Հանրապետության Լոռու (քաղաք՝ Տաշիր) մարզեր՝ նոր կառուցված սպանդանոցների բացման և գործարկման արարողություններին մասնակցելու, այդ գործընթացը այլ տնտեսվարողների և հասարակության համար թափանցիկ և տեսանելի դարձնելու նպատակով:

2․ Գեորգի Ավետիսյանի` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզեր գործուղման օրապահիկի և գիշերակացի (հունիսի 25-ին՝ Գավառում, հունիսի 29-ին՝ Իջևանում) ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N1919-Ն որոշմամբ հաստատված 1213 ծրագրի 11007 «Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացման ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին:

3․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզեր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. հունիսի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։