ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2020 թվականի N 354-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՑԵԼԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ COVID-19-Ի ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 12,769,817 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն խոցելի բազմազավակ ընտանիքներին COVID-19-ի պայմաններում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՍիՓիԷս Օիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02665864) 2020 թվականի հունիսի 3-ին պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի մատակարարում՝ 351,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Լեգարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00854105) 2020 թվականի հունիսի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տրանսպորտային ծառայությունների մատուցում՝ 185,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Տիգման Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2020 թվականի հունիսի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենիկ նյութերի և պարագաների մատակարարում՝ 2,304,323 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Էլմիրա Ավագյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 81239262) 2020 թվականի հունիսի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական ապրանքների մատակարարում՝ 440,448 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ԷՔՍԻՏՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01260623) 2020 թվականի հունիսի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում՝ 9,265,466 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. հունիսի 24
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
հունիսի 24-ի N 354-Ա որոշման
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՑԵԼԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ COVID-19-Ի ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Աջակցություն երկրի՝ COVID 19-ի արձագանքին և դրա հետևանքների մեղմացմանը` ապահովելով սննդարար սննդի և հիմնական հիգիենայի պարագաների հասանելիություն խոցելի ընտանիքների համար ՀՀ Արմավիրի և Լոռու մարզերում:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:
3. Բարեգործը Իզմիրլյան Բարեգործական Հիմնադրամ ՀՄԴ (Հասցե՝ Մելիք Ադամյան 2/1, 0010 Երևան, ՀՀ)
4. Ծրագիրը կատարողը Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ Արմավիրի և Լոռու մարզեր, սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 12,769,817 դրամ
7. Բարեգործություն ստացողը 1,147 սոցիալապես խոցելի բազմազավակ ընտանիքներ
8. Ծրագրի իրականացման տևողությունը 20.06.2020թ – 30.06.2020թ
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Պարենային միասնական զամբյուղի կազմում, պարենային զամբյուղների ձեռքբերում, սննդամթերքի և հիգիենիկ պարագաների փաթեթների բաշխում շահառուներին:
Ժամանակահատված՝ 20 հունիսի 2020 թ․- 30 հունիսի 2020 թ․
Բյուջե՝ 12,769,817 դրամ՝ այդ թվում պարենային ապրանքների ձեռքբերում՝ 12,010,237 դրամ, բեռնափոխադրման, վառելիքի և մեքենաների պահպանման ծախսեր՝ 616,000 դրամ կամավորների համար սնունդ 143,580 դրամ։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`
1․Սննդի և հիգիենիկ փաթեթների ձեռքբերում /գնումների կազմակերպում, տեսակավորում, պահեստավորում, որի գումարը կազմում է 12,010,237 դրամ
2․ Բեռնափոխադրման ծառայությունների ձեռքբերում՝ 185,000 դրամ
3․ Վառելիքի ձեռքբերում՝ 351,000 դրամ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական և պահպանման ծախսեր` 431,000 դրամ, որը ներառում է գործունեության կազմակերպման և մշտադիտարկման համար անհրաժեշտ վառելիքի ծախսեր՝ 351,000 դրամ և մեքենաների պահպանման ծախսեր 80,000 դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագիրը իրականացվելու է ՀՀ երկու մարզերում` տեղական ինքնակառավարման մարզերի, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվական միջոցների հետ սերտ համագործակցությամբ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տրամադրել ավարտական հաշվետվություն «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև կատարվելու են մոնիթորինգային այցեր նվիրատուի կողմից: Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Ինչպես նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված՝ Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան