Անցնել բովանդակությանը

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

11 հունիսի 2020 թ. N 529-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով ՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 15-ի «Երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմակերպություններին և (կամ) ֆիզիկական անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու կարգը սահմանելու մասին» թիվ 65-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.

Հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետով սահմանված՝ «Երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու մասին» որոշման ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Է. Հովհաննիսյան

Հավելված

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2020 թվականի 11 հունիսի

N 529-Ն հրամանի

«Ձև

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N ________

ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՑ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՑ) ՍՏԱՑՎԱԾ ԿԱՄ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«___» _________ թ. ք. Երևան

Ես՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ ______________________, ուսումնասիրելով երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները՝

ՊԱՐԶԵՑԻ

____________________________________________________________________________________________

(Նշվում է որոշման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքները )

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________:

Վերոգրյալը հաշվի առնելով գտնում եմ, որ առկա են բավարար հիմքեր

_________________________________________________________________________________________-ին

(Նշվում է փոխկապակցված ճանաչվող հարկ վճարողների անվանումները)

ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու համար, ուստի ղեկավարվելով ՀՀ Հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018թ. փետրվարի 15-ի թիվ 65-Ն հրամանի ____ կետերով և 3-րդ կետով Նշել հրամանի համապատասխան կետը

ՈՐՈՇԵՑԻ

1. Ստորև նշված հարկ վճարողներին համարել փոխկապակցված և ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող՝

N Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը Հարկ վճարողի հաշվառման համարը Հարկ վճարողի սպասարկման բաժնի անվանումը

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հարկ վճարողի կողմից այն ստանալու պահից:

_______________________

ստորագրություն ____________________________________ ՀՀ ՊԵԿ նախագահի անուն ազգանուն»

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։