Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1672-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2020 թվականի N 749-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1672-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 37-րդ հոդվածի՝

1. Ոռոգման համակարգի արդյունավետությունն ապահովելու, այլ ջրօգտագործողների, այդ թվում՝ փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և Հայաստանի էլեկտրական ցանցեր առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ և ծավալուն ուսումնասիրելու, հնարավոր խախտումները հայտնաբերելու և այդ կապակցությամբ անհրաժեշտ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ջրառի հետ կապված խնդիրները կարգավորելու, իրականացվելիք գործողությունների ժամանակացույց, ճանապարհային քարտեզ ներկայացնելու, ինչպես նաև Սևանա լճից բաց թողնվող ջրի առավել արդյունավետ օգտագործման և հետագա աշխատանքների բարելավման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1672-Ա որոշումը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. հունիսի 26

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թվականի

հունիսի 26-ի N 749-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ս․ Պապիկյան - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

Կ. Սարգսյան - Ջրային կոմիտեի նախագահ

Կ. Դաղբաշյան - Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ

Վ. Ռաֆայելյան - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ (համաձայնությամբ)

Խ. Հարությունյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ

Ա. Ուլիխանյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ (համաձայնությամբ)

Հ. Դավեյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի պետի պարտականությունները կատարող

Ա. Չիֆլիկյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի պետ

Ս. Քոչարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող

Վ. Քեշիշյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

Գ. Ծատուրյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության շինարարության քաղաքականության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի պետ

Լ. Ազիզյան - «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ

Ա. Հունանյան - «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի և կադաստրի վարման բաժնի պետ (համաձայնությամբ)

Ն. Բակունց - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Գևորգյան - ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վարչության ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ

Տ. Մինասյան - «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի արտադրատեխնիկական բաժնի պետ (համաձայնությամբ)

Հ. Տերտերյան - ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

Յու. Ազատյան - ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

Հ. Համբարձումյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

Մ. Եղիազարյան - ՀՀ Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

Վ. Միրզախանյան - ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։