Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2006 թվականի N 156-Ն

ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 15.2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 03 ենթախմբի «02. Ձկան պաշարների համալրման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող ձկան պաշարների համալրման գծով 2006 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. փետրվարի 20

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

փետրվարի 16-ի N 156-Ն որոշման

2 0 0 6 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր`

ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ

Գնման ենթակա ձկնատեսակները Աշխատանքի կատարման (Սևանա լիճ բացթողման) ժամկետը Աշխատանքի

ծավալը

(հատ) Միավորի գինը (դրամ) Ֆինանսավորման ծավալը (հազ. դրամ)

առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի

1. Սևանի կողակ ձկան թրթուրներ (աչքի ստադիա) 2006 թ. հուլիս 2266666 0.2 90.7 204.0 453.3 453.3

2. Ամառային իշխանի մանրաձուկ (1.5 գրամից ավելի) 2006 թ. նոյեմբեր 15500 98.28 304.7 685.5 1350.0 1523.4

3. Գեղարքունի ձկան մանրաձուկ (3 գրամից ավելի) 2006 թ. նոյեմբեր 59395 135.0 1603.7 3608.2 5193.2 8018.3

Ընդամենը 1999.0 4497.8 6996.5 9995.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։