ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2019 թվականի N 71-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունվարի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հունվարի 29-ի N 71-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Է. Աղաջանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Գ. Բալայան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Տ. Եսայան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Ա. Մանուկյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ս. Սիմոնյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պարտականությունները կատարող
Արշակ եպիսկոպոս Խաչատրյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ (համաձայնությամբ)
Մուշեղ եպիսկոպոս Բաբայան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Դանիելյան - Գերագույն հոգևոր խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ա. Զոհրաբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խմբի անդամ (համաձայնությամբ) իրավախորհրդական
Ս. Հովհաննիսյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսական բաժնի տեսուչ (համաձայնությամբ)
(հավելվածը խմբ. 30.06.20 N 761-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան