Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 356-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-4-րդ մասերով.
«Զինծառայողներին հոգեբուժական օգնության և սպասարկման ուղարկում է գնդի հրամանատարը` ըստ բժշկի գրավոր եզրակացության: Եզրակացությանը կցվում են զինծառայողի բժշկական և ծառայողական բնութագրերը, որոնց ձևը սահմանում է պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:
Զորամասի բուժկետը վարում է հոգեբուժական օգնության և սպասարկման ուղարկված զինծառայողների գրանցման գիրք:
Հոգեբուժական օգնության և սպասարկման ուղարկված բոլոր զինծառայողները ենթարկվում են ռազմաբժշկական փորձաքննության:»: