Անցնել բովանդակությանը

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-07-08-ից մինչև 2020-08-18։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-08-18Բացել ARLIS-ում

Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հուլիսի, 2020 թվական N 179-Ն

ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ`

1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման 6-րդ կետում «իրականացնելիս:» բառից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«Քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից:

Տ. ԱՎԻՆՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։