Հոդված 9. Օրենքի 36-րդ հոդվածում`
Հոդված 9. Օրենքի 36-րդ հոդվածում`
ա) «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ե) հանրային սննդի գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) զբաղեցրած սպասարկման սրահի (սրահների) մակերեսի հետ կապված`
մինչև 50 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` 0.75,
մինչև 300 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` 1.0,
մինչև 500 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` 300 քառակուսի մետրը գերազանցող մակերեսի համար` լրացուցիչ 0.6,
500 քառակուսի մետրից ավելի մակերեսի դեպքում` 500 քառակուսի մետրը գերազանցող մակերեսի համար` լրացուցիչ 0.3:».
բ) «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«զ) Գեղարքունիքի մարզում (բացի հուլիս և օգոստոս ամիսներից), Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում (բացառությամբ այդ մարզերում գտնվող գյուղերի վարչական տարածքների) գտնվող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար լրացուցիչ` 0.7.».
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «է» կետ`
«է) «Գեղարքունիքի մարզի (բացի հուլիս և օգոստոս ամիսներից), Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի գյուղերի վարչական տարածքներում գտնվող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար լրացուցիչ` 0.5:»: