«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2005 թվականի N 1435-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման նպատակով նախատեսված միջոցները բաշխելու մասին» N 312-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշման N 2 հավելվածում`
ա) «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ» բաժնի «Սևանի քաղաքապետարանի N 1 մարզադպրոց» աղյուսակից հանել
« 1. Ըմբշամարտի գորգ 1 2800.0 2800.0
»
տողը,
բ) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ» բաժնում «Աչաջրի գյուղապետարանի մարզադպրոց» բառերը փոխարինել «Բերդի քաղաքապետարանի մարզադպրոց» բառերով,
գ) «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ» բաժնից հանել
« Ախուրյանի համալիր մարզադպրոց
1. Ըմբշամարտի գորգ
(144 մ ծածկոցով) 1 2800.0 2800.0
»
տողերը,
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով`
«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ
Կոռնիձորի գյուղապետարանի մարզադպրոց
NN
ը/կ Գույքի անվանումը Գույքի քանակը
(հատ) Մեկ միավորի գինը (հազ. դրամ) Գումարը
(հազ. դրամ)
1. Ըմբշամարտի գորգ
(144 մ ծածկոցով) 1 2800.0 2800.0
»,
ե) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« Գուգարքի գյուղապետարանի մարզադպրոց
14. Ըմբշամարտի գորգ 1 2800.0 2800.0
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. սեպտեմբերի 10
Երևան