Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-07-10-ից մինչև 2021-03-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-03-13Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 մայիսի 2020 թվականի N 539-Ա

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով ՝

1. Ստեղծել պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Պետական հանձնաժողովին՝

1) մշակել և հաստատել հանձնաժողովի աշխատակարգը.

2) յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 10-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաջորդ տարվա պետական միջոցառումների ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. մայիսի 6

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

մայիսի 6-ի N 539-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

Հայաստանի Հանրապետության պետական միջոցառոՒմների ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ կազմակերպման հանձնաժողովԻ

Է. Աղաջանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար

Հ. Մարության - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Զ. Սինանյան - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Ա. Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տեղակալ

Տ. Վիրաբյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Մ. Գևորգյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Հ. Մովսիսյան - «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Է. Տարասյան - ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)

Ս. Անջարգոլյան - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

Ա. Շիրինյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Սարգսյան - Հանրային հեռուստաընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)

Լ. Դայան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական

Ս. Սաֆարյան - ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Լ. Մինասյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ

Կ. Ղազարյան - «Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

(հավելվածը լրաց. 09.07.20 N 790-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։