ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2020 թվականի N 539-Ա
ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով ՝
1. Ստեղծել պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Պետական հանձնաժողովին՝
1) մշակել և հաստատել հանձնաժողովի աշխատակարգը.
2) յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 10-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաջորդ տարվա պետական միջոցառումների ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մայիսի 6
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2020 թ.
մայիսի 6-ի N 539-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության պետական միջոցառոՒմների ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ կազմակերպման հանձնաժողովԻ
Է. Աղաջանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Հ. Մարության - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Զ. Սինանյան - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Ա. Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տեղակալ
Տ. Վիրաբյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Մ. Գևորգյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Հ. Մովսիսյան - «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Է. Տարասյան - ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)
Ս. Անջարգոլյան - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար
Ա. Շիրինյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - Հանրային հեռուստաընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)
Լ. Դայան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական
Ս. Սաֆարյան - ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Լ. Մինասյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ
Կ. Ղազարյան - «Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը լրաց. 09.07.20 N 790-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան