Անցնել բովանդակությանը

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 9 ՀՈՒԼԻՍԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 198-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-07-10-ից մինչև 2020-09-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-09-29Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

9 հուլիսի 2020 թ. N 198-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ 001 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, հաշվի առնելով այն, որ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մինչև 2020 թվականի հունիսի 25-ը չի վճարել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի համար 2020 թվականի երրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը, ինչպես նաև այն, որ ՀՀ ֆինանսների նախարարի 2019 թվականի մարտի 21-ի թիվ 266-Ն հրամանով «ՕՆԻՐԱ ՔLԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում, 2020 թվականի հուլիսի 8-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝

Հրամայում եմ

1. «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

Ա. Ջանջուղազյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։