Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆԱԳԱՇՅԱՆ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՏՈՒՆ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2020 թվականի N 379-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆԱԳԱՇՅԱՆ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՏՈՒՆ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 15,400,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի տնտեսական պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. հուլիսի 14

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 14-ի N 379-Ա

որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ՆԱԳԱՇՅԱՆ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՏՈՒՆ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ

1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է բարելավել Նագաշյան մանուկների տան տնտեսական պայմանները, որտեղ նրանք ապրում են, կրթվում և դաստիարակվում են ազգային եկեղեցական ոգով:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումից ազատվելու արտոնությունից:

3. Բարեգործը (բարեգործները) Հայկական բարեգործական ընդհանուր միություն

4. Ծրագրի կատարողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ, քաղ. Երևան, Ահարոնյան 2/2, հոգևոր

6. Ծրագրի բյուջեն 15.400.000 դրամ

7. Բարեգործություն ստացողը Նագաշյան մանուկների տան երեխաները

8. Ծրագրի իրականացման տևողությունը 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2021 թ.

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Նագաշյան մանուկների տան երեխաներին ապահովել խմելու ջրով, էլեկտրաէներգիայով, գազով և հեռախոսակապով:

Էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 8.000.000 դրամ

Ջրի մատակարարում և ջրահեռացում՝ 800.000 դրամ

Հեռախոսակապ՝ 600.000 դրամ

Գազամատակարարում՝ 6.000.000 դրամ

Ընդհանուր՝ 15.400.000 դրամ

10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Նախատեսվում է Նագաշյան մանուկների կենտրոնն ապահովել էլեկտրաէներգիայով, գազով, հեռախոսակապով, ջրի մատակարարմամբ և ջրահեռացմամբ:

- Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 8.000.000 դրամ (ՀՎՀՀ 01520882)՝ 15.01.2014 թ. կնքված թիվ N 009428 պայմանագրի հիման վրա:

- Ջրի մատակարարում և ջրահեռացում 800.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. -31 դեկտեմբեր, 2021 թ.: (ՀՎՀՀ 02655115) : 02.10.2017 թ. կնքված թիվ N 7-10-681 պայմանագրի հիման վրա:

- Հեռախոսակապ՝ 600.000 դրամ (ՀՎՀՀ 01555351)՝ 01.02.2014թ. կնքված N 117748797 պայմանագրի հիման վրա

- Գազի մատակարարում 6.000.000 դրամ (ՀՎՀՀ 00046317)՝ 22.12.20172 կնքված N 013121711941 պայմանագրի հիման վրա

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Այլ ծախսեր նախատեսված չեն:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ չկա

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն Նախատեսվում է տեխնիկական հսկողություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական և ֆինանսական բաժինների և ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։