ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2020 թվականի N 377-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՌԻՃԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՑԱՐԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՇԻՆՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 13,940,830 դրամ ընդհանուր արժողությամբ «Հառիճի վանական համալիրի միաբանական կացարանի պահպանման շիննորոգման աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2019 թվականի նոյեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. հուլիսի 14
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
հուլիսի 14-ի N 377-Ա
որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՌԻՃԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՑԱՐԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՇԻՆՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ»
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Հառիճի վանական համալիրի միաբանական կացարանի պահպանման շիննորոգման աշխատանքների կատարումը:
2. Ծրագիրը բարեգործական որակելու նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը (բարեգործները) Հայկական բարեգործական ընդհանուր միություն
4. Ծրագրի կատարողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի. ՀՎՀՀ 04703401
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի. հոգևոր
6. Ծրագրի բյուջեն 13.940.830 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի. համայնք
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2019 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հառիճի վանական համալիրի միաբանական կացարանի պահպանման շիննորոգման աշխատանքների կատարում:
Աշխատանքներն իրականացվելու է «Միհրշին» ՍՊԸ-ի կողմից (ՀՀ ք. Երևան, Նորք-Մարաշ 17 փողոց, տուն 72, ՀՎՀՀ 00930335):
10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հառիճի վանական համալիրի միաբանական կացարանի պահպանման շիննորոգման աշխատանքների կատարում՝ 13.940.830 դրամով:
11. Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը Այլ ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ Չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան