ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2020 թվականի N 391-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԷՕՐՆԵԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՑԱՆԿԱՊԱՏՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 88,922,420 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկյան վարժարանի տարածքի ցանկապատում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2020 թվականի մարտի 10-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. հուլիսի 15
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
հուլիսի 15-ի N 391-Ա
որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկյան վարժարանի տարածքի ցանկապատում»
1 Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Էօրնեկյան վարժարանի տարածքի մետաղական ճաղացանց ցանկապատի, դարպասների և պահակակետի կառուցման աշխատանքների կատարումը:
2. Ծրագիրը բարեգործական որակելու նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը (բարեգործները) Հայկական բարեգործական ընդհանուր միություն
4. Ծրագրի կատարողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի. հոգևոր
6. Ծրագրի բյուջեն 88.922.420 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայ առաքելական սուրբ եկեղեցին և դպրոցի սաները
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2020 թ. մարտի 10-ից մինչև 2021 թ. մարտի 10-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Էօրնեկյան վարժարանի տարածքի մետաղական ճաղացանց ցանկապատի, դարպասների և պահակակետի կառուցման աշխատանքները:
Աշխատանքներն իրականացվելու են «Ռոբերտ Գրիգորյան» Ա/Ձ-ի կողմից (ՀվՀՀ 52193855)
10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Նախատեսվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Էօրնեկյան վարժարանի տարածքի մետաղական ճաղացանց ցանկապատի, դարպասների և պահակակետի կառուցման աշխատանքները:
11. Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը Այլ ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ Չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տեխնիկական հսկողություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան