ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2020 թվականի N 385-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԵՎ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ «ՀՁ-ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՀԱՎԵԼՎԱԾԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 19,740,920 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայորդյաց տների կենտրոնական գրասենյակների «ՀՁ-ձեռնարկություն» հավելվածի սպասարկում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2018 թվականի հուլիսի 2-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. հուլիսի 14
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
հուլիսի 14-ի N 385-Ա
որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայորդյաց Տների կենտրոնական գրասենյակների «ՀՁ- ձեռնարկություն» հավելվածի սպասարկում
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայորդյաց Տների կենտրոնական գրասենյակներում տեղադրված «ՀՁ- ձեռնարկություն» հավելվածի սպասարկումը:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը (բարեգործները) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն
4. Ծրագիրը կատարողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի: Եկեղեցական առաքելություն:
6. Ծրագրի բյուջեն 19.740.320 դրամ
7. Բարեգործությունն ստացողը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 02 հուլիս, 2018 թ.- 30 հունիս, 2022 թ.:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայորդյաց Տների կենտրոնական գրասենյակում տեղադրված «ՀՁ-ձեռնարկություն» հավելվածի սպասարկում:
10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայորդյաց Տների կենտրոնական գրասենյակներում տեղադրված «ՀՁ- ձեռնարկություն» հավելվածի սպասարկում:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Այլ ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ Չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան