Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N Մ-375-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2020 թվականի N 399-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N Մ-375-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 12-ի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Հառիճի վանական համալիրի հոգևոր կառույցների վերականգնում» ծրագրի մասին» N Մ-375-Ա որոշման 1-ին կետով հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման դրույթները տարածվում են 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. հուլիսի 16

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 16-ի N 399-Ա

որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ՀԱՌԻՃԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ»

1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հառիճի վանական համալիրի կառույցների վերականգնումը:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը (բարեգործները) Հայկական բարեգործական ընդհանուր միություն

4. Ծրագիրը կատարողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Շիրակի մարզ, գ. Հառիճ: Հոգևոր:

6. Ծրագրի բյուջեն 57.200.360 դրամ:

7. Բարեգործությունն ստացողը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, համայնք:

8. Ծրագրի իրականացման տևողությունը 13 ապրիլ, 2017 թ. - 01 դեկտեմբեր, 2020 թ.:

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հառիճի վանական համալիրի հոգևոր կառույցների վերականգնում, որի գումարը կազմում է 57.200.360 դրամ:

Աշխատանքներն իրականացվելու են «Միհրշին» ՍՊԸ-ի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Նորք-Մարաշ, 17 փողոց, տուն 72, ՀՎՀՀ՝ 00930335):

10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հառիճի վանական համալիրի հոգևոր կառույցների վերականգնման աշխատանքները՝ 57.200.360 դրամով:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Այլ ծախսեր նախատեսված չեն:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ Չի նախատեսվում:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։