Հոդված 1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածում`
Հոդված 1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները (ներառյալ` ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները), իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները ընդունվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրված արտարժութային վարկերի և արտարժույթով ներգրավված ավանդների գծով տոկոսագումարների վճարումները` վարկառուի կամ ավանդատուի ցանկությամբ, արտարժութային պարտատոմսերի գծով վճարումները (ներառյալ` արժեկտրոնները), «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` արտարժույթով արտահայտված արժեթղթի, արտարժույթի կամ տոկոսադրույքի հետ կապված ածանցյալ ֆինանսական գործարքների գծով վճարումները (փոխանցումները), ռեպո պայմանագրերի գծով վճարումները (փոխանցումները) կարող են իրականացվել այն արժույթով, որով ստանձնվել է պարտավորությունը, բացառությամբ Կենտրոնական բանկի սահմանած դեպքերի:»: