Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 2-րդ և 8-րդ մասերը «օր» բառից առաջ լրացնել «աշխատանքային» բառով․
2) 3-5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3. Տեսչական մարմինն ըստ անհրաժեշտության ստուգումներ կարող է իրականացնել մարզպետի աշխատակազմում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում` քաղաքացիների, իրավաբանական անձանց գրավոր դիմումների հիման վրա, կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, որը կարող է տրվել նաև մարզպետների կամ պետական մարմնի ղեկավարի ներկայացրած առաջարկությունների հիման վրա: Քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից դիմումների հիման վրա ըստ անհրաժեշտության ստուգումներն իրականացվում են օրենքով նախատեսված դեպքում և կարգով։
4. Տեսչական մարմինը մարզպետի աշխատակազմում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում ըստ անհրաժեշտության ստուգումներն իրականացնում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-10-րդ մասերով սահմանված կարգով, ընդ որում, ստուգման արդյունքում ինչպես տեղեկանքը, այնպես էլ ակտը կազմվում են 2 օրինակից, որոնցից մեկը տրամադրվում է մարզպետին կամ համայնքի ղեկավարին (Երևանի քաղաքապետին), մյուսը հանձնվում է տեսչական մարմնի ղեկավարին:
5. Տեսչական մարմնի ղեկավարը տեղեկանքն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում է որոշում տեղեկանքն ի գիտություն ընդունելու մասին, իսկ ակտն ստանալուց հետո կայացնում է որոշում՝
1) ստուգման ակտում արձանագրված խախտումների վերացման նպատակով մարզպետներին կամ համայնքների ղեկավարներին (Երևանի քաղաքապետին) պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու մասին՝ նշելով խախտումը վերացնելու ժամկետները և ցուցումները չկատարելու իրավական հետևանքները.
2) խախտում կատարած մարզպետի կամ համայնքի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) նկատմամբ վարչական տույժեր կիրառելու վերաբերյալ.
3) խախտում թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններ հաղորդում ներկայացնելու մասին:»:
3) 14-րդ և 15-րդ մասերի «2-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ 16-րդ մասի «5-օրյա ժամկետում» բառերը՝ «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով: