Հոդված 9. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 9. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 34.
Զբոսաշրջության գործունեության մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում զբոսաշրջիկներին (այդ թվում` այլ զբոսաշրջիկային գործակալությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա) մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքը` առանց միջազգային ուղևորափոխադրման համար զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց կողմից վճարվող գումարների: Օտարերկրյա անձանց մատուցվող զբոսաշրջային ծառայությունները, ինչպես նաև զբոսաշրջիկային գործակալությունների կողմից մատուցվող գործակալական ծառայություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղևորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաները իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:»: