Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածում`

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածում`

ա) երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ընդ որում, անձի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի այն մասը, որը չի գերազանցում հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոսը: 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱԱՀ-ի դեբետային մնացորդում ներառված` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին վերաբերող ԱԱՀ-ի գումարները հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցվում կամ վերադարձվում են ընդհանուր գործարքների հասույթի մեջ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխան, բայց ոչ ավելի, քան ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոսը:».

բ) երկրորդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ`

«Եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի դեբետային մնացորդը գերազանցում է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարը, ապա գերազանցող մեծությունը վերագրվում է հետագա հաշվետու ժամանակաշրջաններին` սույն հոդվածով սահմանված կարգով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի ընդհանուր գումարը որոշելու համար:

Սույն հոդվածին համապատասխան այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածությունը հաստատելու համար հարկ վճարողները հարկային մարմիններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած փաստաթղթերը:

Հաշվանցման ենթակա գումարն այլ հարկային պարտավորություններից հաշվանցվում է, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում համապատասխանաբար վերը նշված փաստաթղթերը ներկայացվել են հարկային մարմիններ, և վերջիններս հարկ վճարողին գրավոր չեն տեղեկացրել հաշվանցման իրավունքի վերաբերյալ իրենց առարկությունները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։