Հոդված 1
Հոդված 1.
«Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» 1999 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածում՝
1) վերնագրի «քաղաքաշինական պետական տեսչությանը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին» բառերով.
2) տեքստի «քաղաքաշինական պետական տեսչությանը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին (այսուհետ՝ տեսչական մարմին)» բառերով: