Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքի 2.1-ին հոդվածում`

1) 2-րդ մասի 1-ին կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Քաղաքաշինության բնագավառում ստուգումները պլանավորելու նպատակով ստուգում իրականացնող մարմինը մշակում է քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները` գնահատելով օբյեկտի տեսակը: Քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները մշակելիս ստուգում իրականացնող մարմինը կարող է գնահատել նաև քաղաքաշինական օբյեկտում օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների` կառուցապատողի, նախագծողի, փորձաքննություն, շինարարական աշխատանքներ, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնողների ռիսկայնությունը:».

2) 2-րդ մասի 3-րդ կետը «տնտեսավարող սուբյեկտները» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտները» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների տարեկան ծրագիրը ներառում է հետևյալ տեղեկությունները.

1) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի անվանումը.

2) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտում օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների լրիվ անվանումները (առկայության դեպքում).

3) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը.

4) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնությունը.

5) յուրաքանչյուր ստուգման անցկացման ժամանակահատվածը:».

4) 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը «տնտեսավարող սուբյեկտները» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում քաղաքաշինական օբյեկտները,» բառերով, իսկ «տնտեսավարող սուբյեկտների» բառերից հետո՝ «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտների» բառերով.

5) 7-րդ մասի՝

ա. առաջին պարբերությունը «4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով» բառերից հետո լրացնել «, 4.1-ին մասի 1-3-րդ կետերով» բառերով,

բ. երկրորդ պարբերությունը «(առկայության դեպքում),» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` նաև յուրաքանչյուր քաղաքաշինական օբյեկտի անվանումը,» բառերով, իսկ «յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի մոտ» բառերից հետո` «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` յուրաքանչյուր քաղաքաշինական օբյեկտում» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։