Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում և միևնույն բնագավառում ստուգումները` կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` միևնույն քաղաքաշինական օբյեկտում` կախված քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետևյալ հաճախականությամբ.».
2) 3-րդ մասի 1-3-րդ կետերը «սուբյեկտների մոտ» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտներում» բառերով.
3) 3-րդ մասի երրորդ պարբերությունը «տնտեսավարող սուբյեկտների» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտների» բառերով.
4) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Ստուգում իրականացնող մարմինն իրավունք ունի մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ ստուգումներ իրականացնելու քաղաքաշինական օբյեկտներում և ճանապարհաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնցում պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվում է քաղաքաշինական գործունեություն՝ այդ ծրագրերով նախատեսված աշխատանքների ողջ ժամանակահատվածում` դրանց կատարման որակի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով:».
5) 3.1-ին մասի 6-րդ կետի «կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի» բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի» բառերով: