Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 20-րդ հոդվածում`
1) «պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «տեսչական մարմնի» բառերով․
2) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել․
3) հինգերորդ պարբերության «լիազորված» բառը փոխարինել «տեսչական» բառով․
4) յոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տեսչական մարմնի ղեկավարի ցուցումները և կարգադրությունները պարտադիր են տեսչական մարմնի ստորաբաժանումների պաշտոնատար անձանց համար` նրանց կողմից պետական հրդեհային հսկողություն իրականացվելու ժամանակ: Այդ դեպքում այլ պաշտոնատար անձանց միջամտությունը նրանց գործունեությանը չի թույլատրվում:»: