Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2005 թվականի N 1466-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն որոշման 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կապի և կոմունալ ծախսերի տարեկան նորմաները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. սեպտեմբերի 10

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

օգոստոսի 11-ի N 1466-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ

NN

ը/կ Հաստիքը կամ ստորաբաժանումը

Ամսական սահմանաչափը Տարեկան սահմանաչափը

տեղական ելից խոսակցու-թյուններ (րոպե) միջքաղաքային և բջջային ցանց ելից խոսակցություններ, այդ թվում` ֆաքսիմիլային միջքաղաքային հաղորդակցություններ (դրամ) միջազգային ելից խոսակցություն-ներ, այդ թվում` ֆաքսիմիլային միջազգային հաղորդակցու-թյուններ

(դրամ) փոստային կապի ծառայու-թյուններ

(դրամ) հատուկ հեռախոսա-կապ

(սուպեր) (դրամ)

1. Պետական ոչ առևտրային կազմակերպություն 150000

2. Տնօրեն 3000 10000 5000 -

3. Տնօրենի տեղակալներ (յուրաքանչյուրին մեկ հեռախոսագիծ) 1500 3750 -

4. Ստորաբաժանման ղեկավարներ (յուրաքանչյուրին մեկ հեռախոսագիծ) 2250 3750 -

5. Ստորաբաժանում (յուրաքանչյուրին մեկ հեռախոսագիծ) 2250 - -

Դրամներով նշված սահմանաչափերը չեն ներառում ավելացված արժեքի հարկը, իսկ հեռախոսակապի ծառայությունների համար նախատեսված սահմանաչափերում ներառված են նաև IP ծառայությունները: Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններից օգտվելու վարձի վճարման ծախսերը սահմանել յուրաքանչյուր հաստիքային միավորի համար՝ օրական 30 լիտր։ Ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 629-Ն որոշմամբ հաստատված նորմաները:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։