Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 269-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2020 թվականի N 413-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 269-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մարզահամալիրի կառուցում» ծրագրի մասին» N 269-Ա որոշման 1-ին կետով հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «ՀՈՒՆ-ՍԱՎ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05536528) 2020 թվականի մայիսի 11-ին կնքված N Infra/Constr 01-2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 56,420,660 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. հուլիսի 20

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 20-ի N 413-Ա

որոշման

«ԾՐԱԳԻՐ

«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

1. Ծրագրի նպատակը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը նախատեսում է կառուցել նախադեպը չունեցող սպորտային մարզահամալիր ՀՀ Լոռու մարզի Դեբեդի համայնքի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի համալիրին կից։ Շենքը նախագծվելու է 1 հարկ՝ երկու մասնաշենքով։ Շենքի նախնական կառուցապատման մակերեսն է 2,700 քառ. մ։ Ընդհանուր նախագծային աշխատանքների մակերեսը կազմում է 6,490 քառ. մ։ Սպորտային մարզահամալիրի կառուցմամբ հիմնադրամն աջակցելու է շրջակա համայնքների բնակիչների և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շահառուների առողջ ապրելակերպի բարելավմանը, նպաստելու է ֆիզիկական ակտիվության բարձրացմանը։ Սպորտային մարզահամալիրից կարող են օգտվել ՀՀ Լոռու մարզի բոլոր բնակիչներն անխտիր, անվճար և նախապես բաժանորդագրվելով։ Կենտրոնում գործելու են լողավազան, մարզասրահ, ֆիզիոթերապիայի խմբակ, թենիսի բացօդյա խաղադաշտ, վազքուղի և հեծանվային ուղի։ Այս ծրագիրը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հերթական համարձակ ծրագիրն է, որը կառուցվելու է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տարածքում։ Հիմնադրամը պատրաստվում է իրականացնել մարզահամալիրի կառուցման և շահագործման աշխատանքները երկու փուլով։ Առաջին փուլը նախատեսում է շինարարական աշխատանքների իրականացում և քիչ քանակի կահավորում (այս ծրագիր)։ Մարզահամալիրի կառուցման ծրագրի ավարտից հետո հիմնադրամը նախատեսում է անմիջապես իրականացնել երկրորդ փուլը, որը ենթադրում է մարզահամալիրի լիարժեք կահավորում և շահագործման 3 տարվա կրթական ծրագիր։ Մարզահամալիրը սեփականության իրավունքով պատկանելու է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև այն կառուցվում է հիմնադրամի սեփականությունը հանդիսացող տարածքի վրա։

Համաձայն շահագործման և կրթական ծրագրի երկրորդ փուլի, հիմնադրամը նախատեսում է իր շահառուների համար համալիրի բոլոր ծառայությունները մատուցել անվճար, սակայն մարզահամալիրի պահպանման և շահագործման ծախսերը հոգալու համար հիմնադրամը նախատեսում է մատուցել վճարովի ծառայություններ այն բոլոր ցանկացող ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք չեն հանդիսանում հիմնադրամի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մարզահամալիրի շահագործման և կրթական ծրագրի և (կամ) հիմնադրամի շահառու։ Վճարովի ծառայությունները կօգնեն վճարել մարզահամալիրի ծախսերի մի մասը։

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։

3. Բարեգործը «Չիլդրեն օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5-րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA. և դոկտոր Գարո Հ. Արմենը։

4. Ծրագիրը կատարողը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան 0001, Հյուսիսային պող. 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972)

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ Լոռու մարզ, Դեբեդի համայնք, համայնքային զարգացում

6. Ծրագրի բյուջեն Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1,762,348,800 դրամ։

7. Բարեգործությունն ստացողը ՀՀ Լոռու մարզ, Դեբեդի համայնք

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2020 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մարզահամալիրի լողավազանի մասնաշենքի՝

- կմախքի (հիմքեր, արտաքին պատեր, տանիք, լուսամուտ) աշխատանքներ՝ 157,120,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը,

- օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 39,360,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը,

- ջրամատակարարման և կոյուղու ցանցերի կառուցում-մոնտաժային աշխատանքներ՝ 12,595,200 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը,

- էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցի կառուցում-մոնտաժային աշխատանքներ՝ 23,616,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը,

- էլեկտրաէներգիայի ցածր լարման ցանցի մոնտաժային աշխատանքներ՝ 6,297,600 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը,

- ներքին հարդարման աշխատանքներ՝ 147,440,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սպորտային մասնաշենք՝

- կմախքի (հիմքեր, արտաքին պատեր, տանիք, լուսամուտ) աշխատանքներ՝ 372,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը,

- օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 67,200,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը,

- ջրամատակարարման և կոյուղու ցանցերի կառուցում-մոնտաժային աշխատանքներ՝ 20,160,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը,

- էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցի կառուցում-մոնտաժային աշխատանքներ՝ 50,400,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը,

- էլեկտրաէներգիայի ցածր լարման ցանցի մոնտաժային աշխատանքներ՝ 13,440,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը,

- ներքին հարդարման աշխատանքներ՝ 311,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի փետրվարի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը։

Գենպլանային բարեկարգում՝

- թենիսի բացօդյա խաղադաշտի կառուցման աշխատանքներ՝ 120,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը,

- վազքուղու կառուցման աշխատանքներ՝ 66,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը,

- հեծանվային ուղու կառուցման աշխատանքներ՝ 50,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը,

- հետիոտն ճանապարհների կառուցման աշխատանքներ՝ 90,720,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը:

Կահավորում և տեխնիկական վերազինում՝

- ձայնային և լուսային տեխնիկայի սարքավորումների, կահույքի, կենցաղային տեխնիկայի, մարզասարքերի, ապակիների, և շինարարական նյութերի ձեռքբերում` 100,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը,

- գրասենյակային տարածքի վարձակալություն - 55,000,000 դրամի շրջանակներում,

- գրասենյակային տարածքի վերանորոգում - 60,000,000 դրամի շրջանակներում։

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը - ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մարզահամալիրի (երկու մասնաշենքերը ներառյալ) կմախքի, հիմքերի, տանիքի և լուսամուտների կառուցման համար ձեռք է բերվելու 70,848,000 դրամի շին. նյութեր,

- օդափոխության համակարգեր սպորտային մասնաշենքի և լողավազանի մասնաշենքի համար ընդհանուր 50,280,000 դրամ արժողությամբ,

- երկու մասնաշենքերի էլ. մատակարարման համար անհրաժեշտ նյութեր (մալուխ, լար, մոնտաժային աշխատանքների համար անհրաժեշտ այլ պարագաներ) 29,606,400 դրամի արժողությամբ,

- ջրամատակարարման և կոյուղու համակարգերի համար ձեռք են բերվելու խողովակներ, ամրաններ, ամրակներ, պոմպեր, ավտոմատ կառավարման համակարգեր և այլ անհրաժեշտ նյութեր՝ 11,086,080 դրամ արժողությամբ,

- հետիոտնի ճանապարհների, թենիսի բացօդյա խաղադաշտի, վազքուղու և հեծանվային ուղու կառուցման համար ձեռք են բերվելու 27,216,000 դրամ արժողությամբ ռետինե ուղիներ, ներկ, տեքստիլային հիմքից ցանց, նստարաններ, լուսավորության համակարգեր, բարձրախոսներ, խոսափողներ և նվագարկիչներ,

- շինարարական նյութերի ձեռքբերում (մալուխ, ցեմենտ, տուֆ, ապակի, ավազ, գիպս, երկաթբետոն, լցանյութեր, հիդրոմեկուսիչ նյութեր, հիմնաներկ, ձայնամեկուսիչ նյութեր, ճոպան, պաստառ, ջերմամեկուսիչ նյութեր, տախտակ, մեխ, տրավերտին, ամրան և այլ անհրաժեշտ շին. նյութեր) 662,000,000 դրամի շրջանակներում,

- ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարեգործական բեռների ներմուծում 85,000,000 դրամի շրջանակներում, մասնավորապես, ձայնային և լուսատեխնիկայի համակարգեր, բարձրախոսներ, խոսափողներ, կահույք, կենցաղային տեխնիկա, ապակիներ, կահույք, մարզասարքեր և շինարարական նյութեր։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել պայմանագրեր կապալառուների հետ՝ նախագծային, հսկողական աշխատանքների կատարման և փորձագետների մասնագիտական վերահսկողական ծառայությունների ձեռքբերման համար՝ 150,000,000 դրամի շրջանակներում, մասնավորապես կառուցվող շինության նախագծման համար։ Նախատեսվում է կնքել պայմանագրեր կապալառուների հետ շինարարության, ներքին հարդարման աշխատանքների, արտաքին ինժեներական ցանցերի, բարեկարգման աշխատանքների, տեխնիկական վերազինման և այլ ծառայությունների համար, որոնք իրական նշանակություն ունեն ծրագրի ամբողջական կատարման համար՝ 561,312,320 դրամի շրջանակներում,

- գրասենյակային տարածքի վարձակալություն - 55,000,000 դրամի շրջանակներում,

- գրասենյակային տարածքի վերանորոգում - 60,000,000 դրամի շրջանակներում։

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Չի նախատեսվում։

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի և Դեբեդի համայնքապետարանի հետ։

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու է բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմինը՝ օրենքով սահմանված կարգով։

»:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։